Вторник, 21.05.2024, 05:41
Приветствую Вас Гость | RSS

Բարի գալուստ մեր ​​պաշտոնական կայք

Главная » 2012 » Январь » 31 » Շնորհավոր Ծնունդը Քո Հայոց Բանակ 20
19:49
Շնորհավոր Ծնունդը Քո Հայոց Բանակ 20

Հունվարի 28-ը Ազգային բանակի օրն է` Հայաստանի ամենակարեւոր եւ սիրված օրերից մեկը: Այսօր հայ ժողովուրդը եւս մեկ անգամ հիշում է նրանց, ովքեր հիմք դրեցին Զինված ուժերին, հարգանքի տուրք է մատուցում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակին, ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնում վետերաններին եւ բոլոր նրանց, ովքեր շարունակում են ծառայել եւ իրենց ավանդը ներդնել հայկական պետության գոյության գլխավոր գրավականներից մեկի զարգացմանը:
1992թ. հունվարի 28-ին «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձեւ ընդունվեց, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը:

Հայկական բանակի ձեւավորման առաջին փուլը համարվում է  1988 - 1992թթ., երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների սրման ընթացքում դրված էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման հարցը:  Այդ շրջանում երկրի, ինչպես նաեւ ԼՂ-ի բնակչության անվտանգությունն ապահովում էին կամավորական ջոկատները:

1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գնդի» ստեղծման որոշում ընդունեց, իսկ 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտեն:

2002թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային ժողովը «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարեց` համաձայն որի Ազգային բանակի օրը սահմանվեց ոչ աշխատանքային օր:

Բանակի օրվան նվիրված միջոցառումները սկսվել են նախօրեին: Հունվարի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայկական բանակի 20-ամյակի կապակցությամբ բանակաշինության գործում զգալի ավանդի եւ արիության եւ սահմաններն անձնվիրաբար պաշտպանելու համար ղարաբաղյան շարժման մի շարք մասնակիցների մեդալներ եւ շքանշաններ է շնորհել: Մի քանի  զինծառայողների սպայական կոչում է տրվել: Տարբեր աստիճանի շքանշաններ եւ մեդալներ են շնորհվել 70-ից ավելի զինծառայողների, եւ հարյուրից ավելի զինծառայողներ նախագահի անունից մեդալներ եւ պատվոգրեր կստանան զորամասերում:

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը եւ ԶՈՒ գերագույն կազմը, ազատամարտիկները կայցելեն արցախյան պատերազմի հերոսների պանթեոն` «Եռաբլուր», որտեղ ծաղկեպսակներ կդնեն:

Նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիսավոր նիստ տեղի կունենա` նվիրված Զինված ուժերի հիմնադրման 20-ամյակին: Նիստի ընթացքում պետական եւ գերատեսչական մրցանակներ կշնորհվեն:

22.00-ին Հայաստանի երկինքը կլուսավորի տոնական հրավառությունը, հրետանային 20 համազարկ կհնչի:

Просмотров: 873 | Добавил: Suro | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Меню сайта
Форма входа
Поиск
Календарь
«  Январь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Архив записей
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 21
Мини-чат
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Copyright MyCorp ©1998-2024